Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Փաշինյանը՝ խոսելով այս կիրակի պատարագի մասնակցելու հնարավորության մասին:
«ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն է, պետք է մեկնեմ։ Շատ շուտ էր պլանավորված»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ ԵԱՏՄ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում։



