Այս խայտառակ ագրեսիվ քայլերին հնարավոր է հակա...

«Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ է արել ընդդիմությանն ու քաղաքացիներին՝ պատշաճ հակազդեցություն ցույց տալիշխանությունների ապօրինություններին։

«Կոչս ընդդիմադիր քաղաքական ուժերին․ մենք «Հայաստան» դաշինքի անունից հայտարարում ենք, որ ցանկացած ընդդիմադիր ուժի նկատմամբ բռնությունը, ապօրինությունը ընկալում ենք որպես ողջ ընդդիմության նկատմամբ ապօրինություն, և, հետևաբար, այս ապօրինությունների դեմն առնելու, պատշաճ հակազդեցություն ցույց տալու և ընտրությունների օրինական վերահսկողություն իրականացնելու հարցում մեր լիարժեք ու ամբողջական պատրաստակամությունն ենք հայտնում համագործակցելու և իրական մեխանիզմներ ստեղծելու հարցում։ Այս մասին մենք առիթ ունեցել ենք հայտարարություններ անելու, դա ուժի մեջ է։ Սրանց այս խայտառակ ագրեսիվ քայլերին հնարավոր է հակադարձել ընդդիմության միասնական ջանքերով, և այո, ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքի պաշտպանությունը նաև մեր ընդդիմադիր քաղաքական ուժերի տիրույթում է»,- ասել է Սաղաթելյանը։

Նա արձանագրել է, որ ակնհայտ է, որ միջազգային կազմակերպությունները խրախուսելու են այս չարիքի ապօրինությունները։

«Իսկ մեր քաղաքացիներին կոչ եմ անում չվախենալ այս չարիքից, իրենք իրենց վերջին ստորություններն են անում։ Դրան պատասխան տալու լավագույն առիթն է, որ հունիսի 7-ին մասնակցեք ընտրության և երկրորդ կարևոր քայլը՝ մերժելու այս Ալիևի խամաճիկներին»,- ասել է Սաղաթելյանը։

Սաղաթելյանը հիշեցրել է, որ 2018-20 թթ․ Նիկոլ Փաշինյանն ասում էր․ «Այն պահին, որ պահին ժողովուրդը ցանկանա, ես անմիջապես հեռանալու եմ»։Սաղաթելյան արձանագրել , էր դա հեթական սուտն էր:

«Ինչպես մնացած այլ պարագաներում, այս հարցում ևս ստախոսը խաբել է։ Ինչու, որովհետև այս պահին ակնհայտ է, որ ժողովուրդը ոչ միայն չի ուզում Նիկոլին, այլև զզվել է այս իշխանությունից, և նաև ժողովուրդը հստակ արձանագրում է, որ Նիկոլի իշխանությունը ուղիղ սպառնալիք է իր կյանքի, առողջության և երկրի անվտանգության համար։

ՔՊ-ն, Նիկոլը և իր խմբակը հստակ այլևս հասկանում են իրավիճակը և փորձում են իրենց իշխանության վերարտադրումն ապահովելու համար անցնել բռնությունների նոր փուլ, և ըստ էության Նիկոլը փորձում է ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական շտաբների գործունեությունը դիտարկել օրենքից դուրս և կեղտոտ, շինծու հոդվածներով, սարքած արձանագրություններով, այս իշխանությանը բնորոշ մեթոդներով տարբեր քաղաքական գործիչների բանտարկում են, ձերբակալում են և ըստ էության փորձում են կազմալուծել ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական արշավները և գործունեությունը։ Էս ամեն ինչը բնականաբար դատապարտելի է, անթույլատրելի է և անընդունելի, բայց առնվազն մեզ համար այս ամեն ինչը անսպասելի չէր, որովհետև մենք գիտենք այս իշխանության մեթոդները, թուրքական բնույթը և իրենց իշխանությունը պահելու համար ամեն քայլի պատրաստ լինելու հանգամանքը։

Առաջիկայում պետք է արձանագրվի, որ Հայաստանում միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները շարունակում են մնալ լուռ և կույր, որևէ կերպ չեն արձագանքում այս ապօրինություններին և իրենց այս քայլերով ու գործողություններով խրախուսում են Նիկոլ Փաշինյանի գործողությունները։ Իրենց այս երկակի մոտեցումով տարածաշրջանում ձևավորում են մի նոր բռնապետ, ժողովրդավարության թշնամի:

Այս ամեն ինչը հաշվի առնելով, այս իշխանության հոգեվարքը հաշվի առնելով, պետք է արձանագրել, որ իրենք ևս գիտակցում են իրենց քաղաքական վախճանի մասին, որ այս մեթոդներով որևէ հաջողության չեն հասնելու», — հայտարարել է Սաղաթելյանը: