«Արդեն մեկ ամիս է՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չորրորդ անգամ ապօրինի կալանավորված է։ Այս ասուլիսները նրա համար են, որ գործի զարգացումների մասին տեղեկացնենք և ներկայացնենք այն հիմքերը, որոնք ցույց են տալիս, որ այս կալանքը կապ չունի իրավական գործընթացների և արդարադատության հետ, այլ ունի քաղաքական և վրեժխնդրության ենթատեքստ։
Երբ մենք ասում ենք, որ այս կալանքն իրականացվում է ոչ Հայաստանի ժողովրդի պահանջով, ոչ էլ դատական իշխանության պահանջով, այլ արտաքին օրակարգի սպասարկման համար, ի՞նչ նկատի ունենք։
Ընդամենը անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել՝ Դադիվանքից, իր պնդմամբ, ոչ հայկական մշակութային ժառանգության նմուշներ ապօրինի տեղափոխելու համար։
Մենք պարզ հարց ենք տալիս․ եթե Ադրբեջանն այսքան մանրակրկիտ հետևում է ամեն ինչին և փորձում է առաջ տանել այն պնդումը, թե Հայաստանը ագրեսոր է և պատերազմական հանցագործություններ է իրականացրել, ապա ի՞նչ եք կարծում՝ այս համատեքստում, եթե նույնիսկ խաչքարի վերադարձ են պահանջում Հայաստանից, չե՞ն պահանջելու նաև, որ արցախյան հաղթանակը կերտած նախագահը ազատության մեջ չլինի»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



