Այս իշխանությունը կարող է ինչ-որ բան կազմակեր...

«Այսօր, երբ ադրբեջանցիները գտնվում են մեր տարածքում,  ինքնիշխանության մասին խոսելը շատ դժվար է»,-նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ Եռաբլուրում:

Սեյրան Օհանյանը կարծիք հայտնեց, որ հնարավոր է դուրս գալ այս իրավիճակից, բայց  դրա համար չափից ավելի կազմակերպված պետք է լինենք։

«Ակնհայտ է, որ այս իշխանություններն ամեն օր մեզ տանում են անկման, տարած պարտությունից հետո մեր հակառակորդը ամեն օր մխրճվում է մեր տարածք, կազմակերպում է  սադրանքեր:  Սյունիքում այդ սադրանքները խոսում են այն մասին, որ այս իշխանություններն ադեկվատ որոշում չեն կարող ընդունել, նրանք կարող են ինչ-որ բան կազմակերպել փողոցներում, հրապարակներում,  քաղաքաներում, բայց ոչ՝ սահմաններում:  Լիակատար ինքնիշխանության համար առաջին հերթին սահմանները պետք է ամրապնդված լինեն»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: