Այս իշխանությունը ոչ միայն ձեռքերն է լվանում Արցախից, այլ նաև երրորդ հանրապետության վախճանին է գնում: Այս մասին «Բեկում» խորագրով ֆորումի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Հայաստանի ժողովրդի 90 տոկոսը դեմ է Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելուն, սա ցույց են տալիս բոլոր սոցոլոգիական հարցումները, հետևաբար բոլոր այս մարդիկ մեր դաշնակիցներն են: Մեր պայքարն այն մասին էր, որ եթե Երևանում փոխվում էր բանակցողը, բանակցությունների տրամաբանությունն էլ էր փոխվում: Այսօր մեր երկիրը ճակատագրական փուլում է, հետևաբար երիտասարդները պետք է շատ կարևոր մասնակցություն ունենան»,-ասաց նա:



