«Այս իշխանությունը բոմբ է դրել է Սյունյաց աշխ...

Այսօր ապրիլի 6-ին, Քաջարանի քաղաքապետը հրավիրվել էր Քննչական կոմիտե։ Նրան առաջադրված մեղադրանքը փոխվել է։

Անդրադառնալով սահմանների անվտանգությանն ու հակառակորդի կողմից հայկական դիրքեր վերցնելուն՝ Փարամազյանն ասաց. «Երբ դեկտեմբերի 17-ին Պաշտպանության նախարարը, բարձրաստիճան սպաները ժամանակ տվեցին հայկական կողմին, որ մենք լքենք դիրքերը, այդ ժամանակվանից մեր շահեկան դիրքերը մենք զիջեցինք թշնամուն։ Թշնամին բացարձակ տիրապետում է ցանկացած շահեկան դիրքի։ Այս իշխանությունը մի հատ բոմբ է դրել Սյունյաց աշխարհի տակ, ինչու չէ նաեւ Հայաստանի Հանրապետության տակ. չլինի Սյունիքը, ապա Հայաստանի Հանրապետության վրա տապանաքար պետք է դնենք։ Բոմբը դրել են, ֆիթիլը վառել են, ու այդ վառած ֆիթիլը գնում է, դա մի օր տրաքելու է մեր սերունդի տակ։ Մենք մտահոգված ենք, ՀՀ ժողովուրդն իրավունք չունի՞ մտածելու։ Սյունիքը չլինի, հերթով գալու են։ Այո, կրակոց է լինելու, ավելի վատ բաների ենք ականատես լինելու, մենք պատրաստ էլ ենք»։