Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ նստավայրում մեկնարկեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստը։
«Հերթական ծիծաղելի գործն է։ Իրենք իրենց արշինով են չափում ընդդիմադիրներին, հայրենասերներին, կարծում են, նման ծիծաղելի գործողություններով կարող են որևէ մեկին վախեցնել»,-ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։