Այս երկու դեպքերը, փաստացի, հասարակութանը բաժ...

«Օրերս, ըստ  պաշտոնական տեղեկության,  թափառող շներից վախենալու հետևանքով դպրոցական երեխաները, դպրոց գնալու ճանապարհին, վազել են և նրանցից մեկը վայր էր ընկել, ցավոք, նրանցից մեկը գլուխը հարվածել էր սալիկին և այդ երեխան մահացել էր:  Ցավակցում եմ հարազատներին: Դրան հաջորդեց թափառող շների դեմ ատելության արշավ և, փաստացի, երեկ Հրազդանում ականատես ենք եղել շների սպանդի.  առանձնակի դաժանությամբ վերացրել են թափառող շներին, և սա էլ արդեն ցասում է առաջացրել կենդանասերների շրջանում, այս  երկու դեպքերը, փաստացի, հասարակութանը բաժանել են երկու մասի.  սա միանշանակ կառավարության և իրավապահ մարմնինների թերի աշխատանքի հետևանքն է »,-ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը: