Սա մի գործիք է, որ երկու կողմն էլ կարող են կիրառել դատավարական պրակտիկայում, բայց քրեական գործ հարուցողը քննչական մարմիններն են: Այս մասին դեկտեմբերի 6-ին Վերաքննիչ դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով դատախազների կողմից դատավոր Մխիթար Պապոյանին ներկայացված ինքնաբացարկին: Նրա խոսքով՝ սա պարզապես գործիք է՝ դատախազության համար իրենց համար ոչ ցանկալի դատավորներին կոնկրետ քրեական գործերից չեզոքացնելու համար: Նշենք, որ որպես ինքնաբացարկի հիմք, դատախազը նշեց, որ հրապարակումներ են եղել, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը գրելիս դրան մասնակցել է նաև դատավոր Մխիթար Պապոյանը:



