Այս արտահայտության համար են ուզում կալանավորե...

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը անդրադարձել է իրենց աջակից Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի ձերբակալությանը և Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրություններին։

Նա, մասնավորապես, Facebook–ի իր էջում գրել է. «

«Համ գործն ա ինյան, համ հողն ա ինյան, համ տոնն ա ինյան:

Համ աշխատանք ենք ունենալու (300.000 աշխատատեղ) ,

Համ հողն ենք մեր ունենալու (Ուժեղ խաղաղություն) ,

Համ մեր տունն ենք ունենալու - (20.000 մատչելի բնակարան):

Կանդազ

Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն»։

Հիշենենք, որ այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ «Ուժեղ Հայաստան»-ի համակիրը, ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց, մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք՝ միաժամանակ հրապարակելով ձայնագրություններ։