Այո, պետական պարտքն աճում է, բայց ուրիշներինը...

Տարբեր նախարարություններում, մեր գործընկերների հետ անցնում ենք իրենց ծախսային հոդվածների վրայով, գնահատումներ ենք իրականացնում, և դա է պատճառը, որ վերջին տարիներին, առաջին անգամ կառավարությունում ներդրել ենք գնահատման գործընթաց: 2025 թվականին պիլոտային գնահատումներ ենք իրականացրել, իսկ 2026-ին նախատեսում ենք այդ պլանավորված գործառույթը մեկնարկել: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհյաննիսյանը:

«2025 թվականին հաստատել ենք միջնաժամկետ ծախսերի շրջանակ, որում ասել ենք, որ ամեն տարի, մեկ տոկոսային կետով նվազեցնելու ենք դեֆիցիտը: 2030 թվականին ձգտելու ենք հասնել մեկ տոկոս դեֆիցիտի, որը պրակտիկ առումով կնշանակի հավելուրդով բյուջե: Այսինքն՝ մենք ասում ենք, որ պետք է այս ծախսերի արդյունավետությունը և զսպման պրոցեսն այնպես կարողանանք կառավարել, այդ թվում արդյունավետությունն առանձին տեղերում բարձրացնելով, որ չխոչընդոտենք հիմնական ենթակառուցվածքային և բարեփոխումների օրակարգը»,-նշել է նա, պատասխանելով լրագրողի՝ պետական պարտքի աճին վերաբերող հարցին:

Ֆիննախն ընգծել է, որ այո՛, պարտքն աճում է, ինչ-որ միլիարդից դարձել է մեկ ուրիշ միլիարդ, բայց հիմա պետություններ կան, որոնք տրիլիոններով պարտք ունեն: Նա հավելել է, որ դրան զուգահեռ պարտքը սպասարկելու իրենց հնարավորությունները, ինչպես նաև երկրի եկամուտները մեծացնել են:

«Մենք, Ձեր նշած պարտքի աճի պայմաններում շարունակում ենք խնդիր չունենալ,  խնդիր չունենալ այդ մեծացած պարտքը սպասարկելու ուղղությամբ։ 

Ավելին ասեմ, երբ միջազգային գործընկերները նայում են, գնահատում են Հայաստանի ֆիսկալ կայունությունը, ասում են՝ դրական է փոխվում»,-նշել է Վահե Հովհաննիսյանը: