Այո, կռվել եմ Ադրբեջանի զինnւժի դեմ. Դավիթ Մա...

Արցախի ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանն այսօր իր ու Արցախի ռազմաքաղաքական ներկայացուցիչների դեմ հարուցված շինծու քրեական գործի շրջանակում ցուցմունք է տվել Բաքվի դատարանում։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նա հաստատել է, որ Հայաստանի զինված ուժերում զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոն, ունի գեներալ-մայորի կոչում, կռվել է Ադրբեջանին զինուժի դեմ։

Մանուկյանն, իբր, հայտարարել է, որ հրազենը, որը հետագայում հայտնաբերվել է իր տանը, հաշվառված է եղել Հայաստանի ոստիկանությունում։ Զինվորականը նշել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ իր մեքենան խոցվել է «Բայրաքթար»-ով, ինչի հետևանքով իր վարորդը վիրավորվել է, ինքը չի տուժել, քանի որ մեքենայից 20 մետր այն կողմ է գտնվել։