«Մենք բոլոր երկրներում պետք է ունենանք պատշաճ դեսպանատներ: Այո՛, ՀՀ-ն Լոնդոնում 17 մլն ֆունտ ստերլինգով առնում է դեսպանատուն, որը ՀՀ սեփականությունն է ու էդպիսին լինելու է»,- Կառավարության նիստին, ՀՀ ԱԳՆ-ին գումար հատկացնելու մասին հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ վարչապետը: «Մեկ-երկու բացառությամբ, ոչ մի տեղ ՀՀ դեսպանատուն չեմ տեսել, որ նայեմ, ասեմ՝ ա՜յ, ՀՀ դեսպանատունն է: Պետք է հարցը հերթով լուծել»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:



