Այո, եթե անհրաժեշտ լինի, երկրի սահմանադրական...

Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ խաղաղության պայմանագիր կոչվածը չստորագրվի, բայց եթե, Աստված մի արասցե, հանկարծ  ստորագրվի, դրանից հետո կա վավերացման գործընթաց՝ խորհրդարան, ՍԴ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մամուլի ասուլիսում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Ես հստակ ասում եմ, որ Արցախի հարցով որեւէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, հակասահմանադրական է: Ոտնատակ անել Անկախության հռչակագիրը, դա թշնամու կողքն անցնել է: Այո, եթե անհրաժեշտ լինի, երկրի սահմանադրական կարգը վերականգնելու խնդիր կա դրված:

Այսդինքն եթե անհրաժեշտ լինի այդ օրակարգով գնալ խորհրդարան, մենք այդտեղ խնդիր չունենք, կարեւորը նպատակն է, արդյունավետությունն է»,-ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ եթե այդ փաստաթուղթը չվավերացվի ԱԺ-ի կողմից, այն առոչինչ է: