Այո', ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
Նա նշել է, որ այցի ընթացքում կլինեն զարգացումներ, որոնք էլ ավելի կխորացնեն Վաշինգտոնի հետ հարաբերությունները՝ թույլ տալով համագործակցության նոր ոլորտներ բացահայտել:



