
Հայաստանի մոտեցումը «խաղաղության խաչմերուկ» նախագիծն է եւ այն, ինչը տեղավորվում է այդ նախագծի մեջ, մենք պատրաստ ենք իրագործել: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, ՔՊ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե բացառո՞ւմ է, որ որեւէ փուլում Մեղրիով ճանապարհ, միջանցք կամ որեւէ տարածք եք տրամադրելու Ադրբեջանին:
Փաշինյանը հայտարարեց, որ այո, Ադրբեջանին ճանապարհ տալու են. «Իսկ թե ինչպես ենք ճանապարհ տալու, իմ վերջին հոդվածում մանրամասն գրանցված ու ձեւակերպված է: Մենք սպասում ենք Ադրբեջանի պաշտոնական պատասխանին, եւ երբ մեր առաջարկին այդ պատասխանը լինի, հենց հաջորդ վայրկյանին պատրաստ ենք մեր առաջարկի իրագործմանը»: