Այնթապ գյուղում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում

Հունվարի 13-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Այնթապ գյուղի 13-րդ փողոցի 18-րդ նրբանցքում գտնվող վագոն-տնակներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում (մոտ 36 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։02-ին, մարվել՝ 13։32-ին: Վագոն-տնակի ներսում այրվել են կենցաղային իրեր և ջերմահարվել՝ առաստաղը (մոտ 36 քմ):