«Կիրովի մանկական այգում (Կոմայգի) բնակվում են 4 շուն, որոնց մասին հոգ են տանում կանդանասերները, այդ թվում հարակից շենքերի բնակիչները, Ֆրանսիական դեսպանատան անվտանգությանն պետն ու իր կինը, Ռուսաստանի ու Ղազախսատանի դեսապանատների աշխատակիցները: Կենդանիները ստերջացված են, մաքուր և խնամված: Միշտ հանգիստ են եղել, ոչ մի ագրեսիա չեն ցուցաբերել, անգամ իրենց հարվածելուց հետո»,- այս մասին Politik.am-ին հայտնեց քաղաքացի Արմինե Համբարձումյանը, ում հետ նույն այգում հուլիսի 4-ին կանդանիներին պաշտպանելու համար միջադեպ է տեղի ունեցել:
«Դեպքից օրեր առաջ հարակից շենքերի բնակիչներից զանգ էի ստացել, ասացին, որ շներից մեկի ոտքը վնասել են սուր մետաղական գործիքով, խնդրեցին օգնել: Շանը 20 օր բուժելուց և վիրահատելուց հետո հետո կլինիկայից հետ էի վերադարձնում այգի: Այդ ժամանակ էլ ինձ մոտեցավ անծանոթ մի տղամարդ՝ Էդգար Մխիթարյան անունով, հարբած, ոչ ադեկվատ վիճակում, սկսեց հայհոյանքով ինձ հետ խոսել, թե ինչքան գումար տանք այստեղից գնաս, ես շներից զզվում եմ, որոնք պարոդ չունեն, երբ տեսնում եմ, ուղղակի քցում է ոտքերիս տակ և այնքան եմ հարվածում մինչև ուղեղը դուրս թափի...
Այս սարսափելի հայատարարություններից քարացած` հասկացա, որ եթե հանկարծ այդտեղից գնամ, նա շանը կսպանի, քանի որ ամեն երկրորդ նախադասությամբ դա էր կրկնում: Մեզ շրջապատեցին ներկաները, այգու սրճարանների աշխատողները, նրա հղի կինն ու երեխան: Սկզբում ձեռքով ինձ հարվածեց, հետո ոտքով փորձեց շան գլխին հարվածել, բնականաբար ես պաշտպանեցի, և հարվածը շանը չդիպավ: Եվ այս ամենը կատարվեց երեխաների աչքի առաջ»,- պատմեց Արմինե Համբարձումյանը:
Նրա հավաստամաբ՝ ներկաները նույնպես հրահրել են, որ միջադեպը սրվի: Մասնավորապես՝ սրճարաններից մեկի աշատակիցն ասել է, որ եթե իրեն այգուց հանեն, շներն այլևս պաշտպան չեն ունենա:
«Կասենք՝ շունը հարձակվել է քաղաքացու հղի կնոջ վրա, նա էլ՝ որպես պաշտպանություն, հարվածներ է սկսել հասցնել»,- այսպես են պատասխանել Համբարձումյանին, երբ նա ասել է, որ ոստիկանություն կդիմի:
Միջադեպը շարունակվել է մոտ 40 րոպե: Ոստիկնություն տեղափոխելուց հետո էլ քաղաքացին շարունակել է հայհոյանքները՝ դրանք հասցեագրելով անգամ ոստիկաններին, նշել է, թե ինքը հովանավոր ունի, հիմա կզանգի նրան: Բացատրություն վերցնելուց հետո նրան նույն օրը ոստիկանությւնից բաց են թողել՝ առանց որևէ տեսակի պատասխանատվության ենթարկելու:
Համբարձումյանի կարծիքով՝ ոստիկանությունը «համաձայնության» է եկել քաղաքացու հետ, ինչի հետևանքով էլ անգործություն է դրսևորել: Մասնավորապես՝ ներկաներից որևէ մեկից վկայություն չեն վերցրել, հետաքննիչ Սևան Նազարյանը չի արձանագրել, որ Էդգար Մխիթարյանը եղել է հարբած, արյան մեջ թմրանյութերի և ալկոհոլի առկայությունը չի ստուգվել, այգում տեղադրված 4 տեսախցիկների տեսանյութերը չեն ուսումնասիրվել, իսկ իր միջնորդություններից ու զանգերից հետո, ուսումնասիրվել է մեկ տեսախցիկի տեսանյութը, և պատասխանել են, թե տեսանկարահանումը ոչ բարենպաստ դիրքից է, մինչդեռ հարվածներն ու միջադեպը պարզ երևում են:
«Սրճարաններից մեկի աշխատակից Լուսիկ Սամսոնյանն էլ, ով միջադեպի ժամանակ նույնպես հայտարարում էր, թե պետք է շների գլուխը քարով կոտրել, սուտ վկայություն է տվել՝ գրելով, թե նկատել է ինչպես էինք մենք վիճաբանում, այն մասին, թե շները ցայտաղբյուրից ջուր են խմում, և ոչ մի հարված տեղի չի ունեցել, այնինչ իմ ձեռքի տակ եղած տեսագրությունում երևում է, թե ինչպես է նա դեպքի վայր հայտնվում միջադեպից հետո»,- հայտնեց Արմինե Համբարձումյանը, ով հիմա էլ տարբեր սպառնալիքներ է ստանում:
Համբարձումյանը նաև դիմել Է իրավապաշտպան Մարինա Պողոսյանին և ոստիկանության որոշումը, որով ըստ նրա՝ փոձում են «կոծկել» գործը, միասին բողոքարկել են դատախազություն: