Այն վտանգները, որ այս իշխանությունը բերում է...

«Սյունեցիներին կասեմ, որ շատ մտահոգ չլինեն, չվախենան, շատ քիչ ժամանակ է մնում և այն վտանգները, որ այս իշխանությունը համառորեն բերում է  սյունեցիների համար, մեկ ամսից  վերջ ենք տալու»,- այս մասին «3 հարց Սամվել Կարապետյանին» հարցազրույցի շրջանակում , ամփոփելով  «Ուժեղ Հայաստան» դաշինքի երկօրյա այցը՝ Սյունիքի մարզ, ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Նա նաև ընդգծեց, որ մտահոգված է ՀՀ ԱԳ նախարարի  հայտարարությունը առ այն, որ մեր հայկական տարածքների ինչ-որ մասը ադրբեջանական է։