Այն, որ սա բժշկական փորձ է , երկրորդ կարծիք չ...

«Սա անվստահություն է իշխանությյան նկատմամբ ,  իշխանությունն էնքան է խաբել ժողովրդին, որ անգամ ամենալավ նախաձեռնությունը  ի սկզբանե դիտարկվում է մեղավորության կանխավարկածի  տեսանյկյունից, այսինքնիշխանությունը մեղավոր է , քանի դեռ հակառակը չի ապացուցել կյանքը, թե չէ մենք բժիշկ չենք, որ հասկանանք պատվաստանյութն ինչքանով է արդյունավետ, ինչքանով՝ չէ»,- նշեց Գևորգ Պետրոսյանը՝  Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Դեպի բռնապետություն. Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ ։

Բանախոն ընդգծեց, որ  ՀՀ սահմանադրության  25-րդ հոդվածը անձին իրավունք է վերապահում  հրաժարվել իր համար կասկածելի բժշկական փորձերից․ 

«Այն, որ սա բժշկական փորձ է , էստեղ երկրորդ կարծիք չկա, քանի որ չկա որևէ  միջազգայնորեն ճանաչված  կազմակերպության պաշտոնական եզրակցություն, օրինակ ԱՀԿ-ի, որ պատվաստանյութ ընդունելը բացառում է  հայտնի համավարակով վարակվելու հնարավորությունը»,- ասաց Գևորգ Պետրոսյանը