Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը:
Այս մասին Աժ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Խոսելով պաշտոնանկությունների մասին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասել է, որ իրական դժգոհություններն վերաբերվում են դատաիրավական համակարգում ընթացող գործընթացների հետ:
«Պաշտոնանկություններն ուղիղ կերպով վերաբերվում են վարչապետի խոսքին և դժգոհություններին, մասնավորապես, եթե խոսում ենք ՀՀ-ում դատաիրավական համակարգի առջև ծառացած խնդիրներին, դրանց լուծման տեմպի, դրանց արդյունավետության վերաբերյալ: Վարչապետն ասել է, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ ռեֆորմներ ենք արել: Եվ մենք շատ անգամներ խոսել ենք հենց ՀՀ-ում հանցավորության վիճակի հետ կապված»,-ասել է Կոնջորյանը:
Վահագն Ալեքսանյանն ավելացրել է, որ ուրբաթ օրը Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթի հետևանքներն են պաշտոնանկությունները:
«Այն, որ դուք պաշտոնանկությունների մասին իմացել եք, տեղեկացել ու գրել եք գիշերը, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը: Վարչապետի ելույթը տեղի է ունեցել ուրբաթ օրը Կառավարության նիստում: Ելույթն ենթադրում էր, որ պետք է ունենա հետևանքներ»,- ասել է Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ այսօր ազատման դիմում են գրել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: