Այն, որ հնարավոր դարձավ Հայաստանի ու Ադրբեջան...

Ոչ թե վայրն է կարևոր, այլ՝ բովանդակությունը: Այս մասին «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ անդրադառնալով հարցին, թե որտեղ կարող է խաղաղության պայմանագիրը կնքվել՝ կողմերի միջև ուղիղ երկխոսությա՞ն արդյունքում, թե՞ Եվրամիության ու Միացյալ Նահանգների հովանու ներքո

«Այն, որ մի քանի օր առաջ հնարավոր դարձավ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, դա մասամբ նաև մեր օգնության շնորհիվ է։ Մենք խրախուսում ենք նրանց, աշխատում ենք նաև կազմակերպել հանդիպում, որը կարող է կայանալ Բրյուսելում։ Բայց կարևորը, մեր կարծիքով, ավելի շատ արդյունքն է, քան հանդիպման վայրը, որովհետև Հայաստանում, Ադրբեջանում ապրող մարդկանց և մեզ համար խաղաղությունը, անվտանգությունը, բարգավաճումն են առաջնային», - ասել է Միշելը: