Այն պահին, երբ ստորագրվի այդ փաստաթուղթը, Արց...

Եթե ՀՀ իշխանությունները հոգեբանորեն պատրաստ են Արցախն Ադրբեջանի կազմում թողնել, ապա Վարդան Օսկանյանը նրանց առաջարկում է գնալ ավելի համարձակ քայլերի` այդ հարցն ամբողջապես տեղափոխել իրավական դաշտ։

Հիմնավոր փաստ կա, ինչն արտահայտվում է շրջանառվող փաստաթղթերով, որ ՀՀ իշխանությունները համաձայնել են` ԼՂ–ն լինի Ադրբեջանի կազմում։ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովում այս հայտարարությունն արեց Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Սա շատ վտանգավոր երևույթ է։ Սա կամրագրվի, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։ Այսօր ՀՀ–ն Ադրբեջանի և միջնորդների համագործակցությամբ փորձում է սրան այնպիսի փաթեթավորում տալ, որը կքողարկի այն։ Ավելին` ինչու չէ, եթե ստացվի, նաև որպես ձեռքբերում կներկայացնեն սա»,– ասաց Օսկանյանը։