
Իրանի միջուկային ծրագիրը ԱՄՆ-ի համար ընդամենը պատրվակ է իսլամական հանրապետության հետ առճակատումը շարունակելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։
«Այն, ինչ նրանք անվանում են միջուկային խնդիր, ուրանի հարստացում, մարդու իրավունքներ և այլն, ընդամենը պատրվակ է։ Ըստ էության, նրանք համաձայն չեն մեր հավատքի և ուսմունքի հետ», - նրա խոսքերը մեջբերում է «Tasnim» գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել է Իրանի միջուկային օբյեկտներին նոր հարված հասցնելու պատրաստակամության մասին, եթե դրանք վերականգնելու փորձեր լինեն։