Գրող-հրապարակախոս, Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Մերուժան Տեր-Գուլանյանը խորհուրդը լքել է նույն պատճառով, ինչ նրա գործընկեր Լևոն Գալստյանը, այն է՝ չի ցանկանում այսուհետ աշխատել գործող իշխանությունների հետ։
«Ես իշխանությունների հրաժարականը պահանջող մտավորականներից մեկն եմ։ Այլևս չեմ ուզում աշխատել նրանց հետ։ Այս մտքին շատ վաղուց էի հանգել, նորություն չէ։ Ես գրող եմ, իսկ գրողի գրիչն, Աստծուն փառք, չեն կարող նրա ձեռքից վերցնել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Տեր-Գուլանյանը։
Նա միաժամանակ նշեց, որ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամությունից հրաժարվելուն նպաստել են նաև առողջական խնդիրները։



