Այլևս ապօրինի շինություններ չպետք է կառուցվեն...

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ «Փակ շուկայի» գետնանցման վերելակների տեղադրման աշխատանքները կմեկնարկեն:

«Թվում է՝ փոքր կոմպոնենտի մասին է խոսքը, բայց ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց համար քաղաքն առավել հարմար դարձնելը մեր կարևորագույն խնդիրներից մեկն է: Փուլ առ փուլ այդ խնդիրները պետք է լուծենք»,- ասաց փոխքաղաքապետը։

Տիգրան Ավինյանը նշեց, որ շենքերի տանիքներին այլևս ապօրինի շինություններ չպետք է կառուցվեն:

«Համատիրությունը պարտավոր է իրականացնել հուշարձան-շենքի տանիքին կառուցված մանսարդի քանդման աշխատանքները և մենք էլ հանձն ենք առնում օգնել այդ աշխատանքներն իրականացնելուն»,- նկատեց նա։