Այլ բան չէինք էլ սպասում․ Աղվան Հովսեփյանի փա...

ԲԴԽ որոշումը բացարձակապես իրավունք չի տալիս Ռուբիկ Մխիթարյանին այս գործը քննելու, ես վստահ եմ, որ նա ևս դա շատ լավ հասկանում է, բայց ԲԴԽ-ն է նման իրավիճակ ստեղծել: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը: Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանի գործով վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը ինքնաբացարկ չհայտնեց:

Փաստաբանը նշեց, որ ԲԴԽ-ն անօրինական իրավաիճակի մեջ է դրել դատավորներին, ովքեր կատարում են ԲԴԽ-ի ցանկությունը։ «Այլ բան չէինք էլ սպասում»,-ասաց նա և նշեց, որ երբ իրենց պետք է լինում ձգձգում են նիստը, իսկ երբ պետք չի լինում հինգ րոպեում խորհրդակցական սենյակում որոշում են կայացնում։