Այդքան ընկնե՞լ․ Առաջ գոնե միայն Փաշինյանին էի...

«Դատախազը ներկայացրել է միջնորդություն, իբր կա Սևանի տարածքում մի հատ ապօրինի շինություն, իբր դա Սեյրան Օհանյանինն է։ Սեյրան Օհանյանին հնարավորւթյուն չեն տվել պաշտպանվելու։ Հիմա իբր Արծվիկ Մինասյանն ինչ-որ հանցավոր, խմբային տրամաբանությունից ելնելով, էնպես է արել, որ էդ գույքը օրինականացվի»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատամբ քրեական հետապնդում հարուցելուն թույլտվություն տալու հարցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը և շարունակեց․ «Երեք պարզ հարց, որին չեք կարողանում պատասխանել

1 Արծվիկ մինասյանի օրո՞ք է կառուցվել շինութունը։ Ոչ։

Արծվիկ Մինասյանը լիազորություն ունե՞ր քանդելու։ Ոչ։

Ասում եք հանցավոր դիտավորթւայբ էնպես է արել, որ օրինականացվի։ Օրինականացվե՞լ է։ Ոչ»։

«Ձեզ կարելի է շնորհավորել․ բացի նրանից, որ անձամբ հաղորդում ներկայացրած միակ դատախազն եք, դուք ամենաշատ ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացրած դատախազն եք։ Թե ինչպես է լինում, որ ժողովրդավարության բաստիոնում են ամենաշատ ընդդիմադիր պատգամավորները զրկվում անձեռնմխելիությւոնից, այ թե ոնց է տեղի ունենում, որ հենց ժողովրդավարության բաստիոնում են ընդդիմադիր պատգամավորները գաղտնալսվում, շատ հետաքրքիր հարցեր են։

Ասում ենք քաղաքական հետապնդում է իրականացվում, ասում եք՝ քաղաքական հետապնդում չէ, ուղղակի դուք բոլորդ հանցագործներ եք։ Շատ հետաքրքիր է դասավորվել մեր ճակատագիրը։ Դուք մի երկրում եք իշխանության, որտեղ բոլորը շպիոններ են, հանցագործներ են, միակ մաքուր ու սուրբ անձնավորությունը դուք եք»,- ասաց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։