Այդ մարդն ադեկվատ չէ, իր հոգեբանական վիճակը լ...

«Հայաստանում ստեղծվում  է սուլթանի ինստիտուտ․ մենք կունենանք սուլթան, որը կկարողանա երբ ուզի, ում ուզի բանտարկի, ում ուզի՝ մեղադրի»,- ճեպազրույցում ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը, որը ևս դատարան էր եկել՝ սատարելու գործարար Սամվել Կարապետյանին, ում նկատմամբ խափանման միջոցի հարցն է քննարկվում այս պահին։

«Պարոն Կարապետյանն ուղղակի սատարել է մեր եկեղեցուն, որևէ կոչեր չի արել։ Պարզ է, որ Հայաստանը դարձել է տոտալ բռնապետություն, որով ղեկավարում է մի մարդ, որն անգամ ադեկվատ վիճակում չէ, իր հոգեբանական վիճակը շատ լուրջ մտահոգություն է առաջացնում՝ դատելով իր գրառումներից։

Եթե այսպես շարունակվի, մի քանի շաբաթ հետո կարող է պահանջ ներկայացվել Թուրքիայի կողմից, որ որոշ եկեղեցիներից հանեն խաչերը՝ նշելով, թե դրանք աղվանական եկեղեցիներ են, նույն բանը, ինչ որ արվում է Ադրբեջանում, 300 հազար ադրբեջանցի շուտով ճանապարհի վրա կարող է լինել, Սյունիքը կարող են զիջել։ Այսինքն, այս մարդը կարծում է, որ կարող է անել ինչ ուզում է։ Դա շատ վտանգավոր է։ Մեր ընտրությունն է այսօր՝ հանդուրժե՞նք, որ դառնանք բռնապետություն և կորցնենք Հայաստանը, թե՞ ոչ։ Դա մեր ընտրությունն է»,- ասաց Արթուր Խաչիկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։