Այդ երկու իրադարձություններն իրար հետ կապ չունեն: Պատասխանելով հարցին՝ արդյոք ճիշտ են խոսակցությունները, ըստ որոնց հայ չորս գերիները փոխանակվել են ՀՀ-ում ցմաh ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիների հետ՝ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք աշխատում ենք նաև Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերություների հետագա զարգացման ուղղությամբ: Հույս ունենք, որ Սիրիայի նկատմամբ բարեկամական այդ որոշումը Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը նպատաստավոր կդարձնի»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Փաշինյանը հայտարարեց, որ Բաքվի գերությունից Հակարի կամրջով Հայաստանին են հանձնվել Բաքվում պահվող Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը, իսկ ավելի ուշ Արդարադատության նախարարությունից հայտնեցին, որ ՀՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին:



