
Այդ հարցերը պետք է կարգավորել։ այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Թայսաեւը՝ պատասխանելով ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ Հայաստան մուտքի արգելքի մասին հարցին։
«Մենք այդ հարցը քննարկել ենք հայկական կողմի հետ։ Հուսով եմ, որ այս հարցը մշակման փուլում է»,-ասել է նա։
Նա վստահություն է հայտնել, որ առաջիկայում այդ հարցը լուծում կգտնի։
Պատգամավորը հիշեցրել է միջխորհրդարանական համագործակցությունը խորացնելու Ռուսաստանի եւ Հայաստանի մտադրության մասին։
Այդ կապակցությամբ Զատուլինն ասել է, որ ՀՀ իշխանության որոշումը չի ազդի իր հայանպաստ գործունեության վրա։