Այբբենարան՝ Լուգանսկի հայ երեխաներին
«Մայր Հայաստանի» պատվիրակության դոնբասյան այցի ժամանակ Լուգանսկում հանդիպում էր տեղի ունեցել նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
ԼԺՀ հայ համայնքի ղեկավար Վարդան Հայրապետյանի ուղեկցությամբ ՄՀ–ն այցելել էր «Ուրարտու» կենտրոն, որտեղ հայ երեխաները ծանոթանում են մայրենի լեզվին ու մշակույթին։
Տեղում պարզելով, որ դասագրքերի խնդիր կա, Անդրանիկ Թևանյանը խոստացել էր, որ Հայաստան վերադառնալուն պես անպայման անհրաժեշտ գրքերը կուղարկեն։ Ուրախ ենք, որ գրքերը հասել են հասցեատիրոջը։
Մեր ողջույնները և ջերմ բարեմաղթանքները Լուգանսկի հայ համայնքին։