«Այ սենց, որ առաջնագծում ծառայեիք, էնքան լավ...

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում է՝ մասնակցելու ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին։

Մինչ նիստի մեկնարկը, լրագրողները փորձեցին հարցեր ուղղել նախարարին, նա, սակայն, ոչ մի հարցի չպատասխանեց։

Փոխարենը լրագրողներին արձագանքեց ՔՊ-ական, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Այ սենց, որ առաջնագծում ծառայեիք, էնքան լավ կլիներ», - լրագրողներին ասաց Քոչարյանը։