Ինչպես արդեն հայտնել ենք, Բյուրականում բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ համայնքի ղեկավարի ժ/պ Ռադիկ Գևորգյանի:
«Էս վարչապետը կարա՞ լսի՝ մենք ինչ ենք խոսում․․․ Ինքն էր ասում՝ ժողովրդի ձեռքից իշխանությունը պետք չի վերցնել։ Բա հիմի խի՞ ա սենց բաներ անում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ընդդեմ Բյուրական համայնքի ղեկավարի ժ/պ Ռադիկ Գևորգյանի բողոքի ակցիա իրականացնող բնակիչներից մեկը։
«Թողել ա կաշիներս․․․ Խի՞ ա բերել, էն գյադուն դրել գյուղապետ։ Ժողովրդի ձեռից իշխանությունը վերցնում եք, որ ի՞նչ, ա՛յ բառաններ․․․ ՔՊ եմ ընտրել, որ բերի սենց բաներ անի՞»,- նշեց տղամարդը։



