Աղվան Հովսեփյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ օգոստոսի 11-ին, ընթանում էր նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով հրատապ դատական նիստը։
Հովսեփյանի պաշտպաններն այսօր միջնորդություն էին ներկայացրել դատարան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված կրկին քննարկել խափանման միջոցի փոփոխման հարցը։



