Աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության, վիրա...

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել  «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ։

«Սրտի խոր ցավով ենք հետևում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին: Ի խորոց սրտի աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար, Սուրբ Հոգու սփոփանքն ու մխիթարությունը հայցում նրանց ընտանիքներին և հարազատներին: Այլև աղոթում ենք բոլոր վիրավորների արագ ապաքինման համար՝ մաղթելով Տիրոջ խնամքն ու զորակցությունը:

Թող Բարձրյալն Աստված օգնական և պահապան լինի մեր Երկրին և ժողովրդին», - ասված է ուղերձում։