
Այսօր Աղդամի շրջանի տարածքում ականազերծման գործողության ժամանակ հակահետևակային ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է Արտակարգ իրավիճակների նախարարության Հատուկ ռիսկի փրկարար ծառայության մարտական և հատուկ պատրաստության վարչության տեխնիկական պատրաստության բաժնի պետ, կապիտան Սուլեյման Վագիֆ օղլուՀեյդարովը։
Երկրի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց։