
Բյուրեղավանի ավագ դպրոցի աշակերտներն ապրիլի 7-ին այցելել են ԿԳՄՍ նախարարություն:
Նախարար Ժաննա Անդրեասյանն այս մասին հայտնելով «Ֆեյսբուք»-ի իր էջում, նշել է, որ նրանք շնորհավորել են ապրիլի 7-ի առիթով, ներկայացնել իրենց նախագծային աշխատանքի արդյունքները:
«Աղբի վերամշակումից թուղթ էին ստացել և էկոբլոկնոտներ ու գրիչներ սարքել, որ նաև նվիրեցին։
Ու չնայած մի քննարկումից մյուսի արանքում չնախատեսված ու կարճ հանդիպում էր, բայց ողջ օրվա համար դրական էներգիա ու տրամադրություն տվեց։
Շնորհակալ եմ շատ»,- գրել է նախարարը: