Ավտովթարը տեղի է ունեցել կառավարական ավտոշարա...

ՀՀ ՆԳՆ-ի կողմից 08.06.2025 թ-ին հրապարակված Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի տեսանյութով, որով իբր ապացուցվում է, թե Փաշինյանի ավտոշարասյունը մասնակցություն չի ունեցել տվյալ ավտովթարին, առաջին հայացքից այդ պնդումները բավական կասկածելի են։

Ավտովթարը տեղի է ունեցել կառավարական ավտոշարասյան անմիջապես թռիչքաձև անցման հետևանքով, այն էլ՝ պարեկային ծառայության ոչ պատշաճ կազմակերպված աշխատանքի պատճառով։

Ավելին՝ չի բացառվում, որ դեպքը ուղեկցվել է ոստիկանության ծառայողի մարմնական վնասվածքով։

Հ.Գ. Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները, ըստ էության, տգետ են և ի վիճակի չեն Հայաստանի ճանապարհներին ապահովել իրենց իսկ անվտանգությունը։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն:
08.06.2025 թ.

Հիշեցնենք, որ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ փորձելով ապացուցել, որ Փաշինյանի շարասյունը կապ չունի վթարի հետ