Shamshyan․com կայքի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտոթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում բախվել են Lexus RX և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ նախնական տեղեկություների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Կայքի տեղեկություններով՝ Lexus-ի մեջ եղել են «Արար» հիմնադրամի համահիմնադիր, քաղաքական ու հանրային գործիչ, ճանաչված Ավետիք Չալաբյանը և «Արար» հիմնադրամի տնօրեն սիրված ու ճանաչված հասարակական գործիչ Արմեն Խաչիկյանը։
Վթարի պատճառը եղել է ճանապարհի մեկասառույցը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։



