Ավտոմեքենայի հայելիներ գողացած երիտասարդը ձեր...

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ գողացել են Երևանի Փարպեցու փողոցի բակում կայանված իրեն պատկանող «Շեվրոլե» մակնիշի մեքենայի կողային հայելիների ապակիները և հովացման համակարգի երեսպատվածքի ցանցը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից:

ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված արարքը կատարել է Սիլիկյան թաղամասի 30-ամյա մի բնակիչ։

Հունիսի 5-ին 30-ամյա տղամարդը գողություն կատարելու հիմնավոր կասկածով Արարատի մարզի Ազատաշեն գյուղում ձերբակալվել է և իր մեքենայով հանդերձ տեղափոխվել Կենտրոնական բաժին։

Տղամարդը և կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։