Երևան քաղաքում խցանումները տնտեսական աճի պատճ...

Երևան քաղաքում խցանումները տնտեսական աճի պատճառով են, ավտոմեքենաների համար պետք է մտցվեն որոշակի սահմանափակումներ: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասել է Տիգրան Ավինյանը:

«Նախ եկեք հասկանանք, թե առհասարակ ինչու է Երևանում քաղաքում խցանումներ, առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է, տնտեսական աճը բերել ահռելի ավտոմեքենաների քանակի աճի։ Իրականում, մենք որքան էլ Երևան քաղաքում ավելացնենք հանրային տրանսպորտը, հանրային տրանսպորտը իր ժամանակացույցով չի կարողանալու աշխատել, եթե մենք չունենք սահմանափակում մարդատար ավտոմեքենաների համար: Մարդատար ավտոմեքենաների համար վստահորեն պետք է մտցվեն որոշակի սահմանափակումներ և դրանք փոխարինվեն հանրային տրանսպորտի առանձնացված ուղեգծերով:

Մենք այս պիլոտի արդյունքում ունենալու ենք հստակ թվեր, թե քանի ավտոմեքենա է Երևան քաղաք այս պահի դրությամբ ուտք գործում, քաղաքի որ հատվածներում ու ինչ կայանման տեղեր պետք է ստեղծվեն, և ինչ տեսակի սահմանափակումներ են մտնելու մարդատար ավտոմեքենաների համար: Սա է լինելու այն փաստահեն արդյունքը, որ մենք ունենալու ենք Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի աշխատանքի արդյունքում: Հուսով ենք, որ նախնական պատկերը ունենալու ենք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, իրականացնելու ենք 2027 թվականին»- նշել է Ավինյանը: