Ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից. ղեկի...

Նախորդ շաբաթ Facebook–ում գրառում էր տեղադրվել, որտեղ քաղաքացիներից մեկը բողոքում է ավտոբուսի վարորդի ոչ հարիր պահվածքից: Այս մասին Երևանի քաղաքապետարանոի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը:

«Երևանի ավտոբուս» ԲԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն իր հերթին նշեց, որ բոլոր ավտոբուսներում տեղադրված են տեսախցիկներ, իրենք դիտել են տվյալ տեսանյութը։

«Հաստատվեց, որ վարորդն իրեն շատ վատ է պահել, ուղևորին թույլ չի տվել դրամը գցել արկղի մեջ, ասել է՝ տվեք ինձ: Այո, ծխել է և ծխախոտը դուրս է նետել: Այդ ամեն ինչը մեզ մոտ ֆիքսված է։ Այդ վարորդը հեռացվել է աշխատանքից: Մենք ամենօրյա ռեժիմով բոլոր վարորդներին հորդորում ենք, որ ղեկին չծխեն, բոլորը լինելու են սափրված, մաքում, ավտվուսները լինելու են մաքուր: Եթե կլինեն վարորդներ, որ շարունակում են ծխել, կհեռացվեն աշխատանքից», – ասաց Մանուկյանը։