«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում այսօր վաղ առավոտից գործադուլ է: Վարորդներից մի քանիսը «Ազատության» հետ զրույցում ասացին, որ գործադուլի պատճառը իրենց աշխատանքային պայմաններն ու աշխատավարձային քաղաքականությունն է, որ չի փոփոխվել: Քաղաքապետարանից դեռ չեն արձագանքել:
Գործադուլի պատճառով շատ ավտոբուսներ դուրս չեն եկել երթուղիներ, վաղ առավոտից կանգառները մարդաշատ են:
Արդեն 40 րոպեից ավելի է, ինչ ոչ մի տրանսպորտ չկա Հարավ-արեւմտյան թաղամասում:
Գործադուլի պատճառով էապես բարձրացել են տաքսու գները, և մարդիկ չեն կարողանում նույնիսկ տաքսուց օգտվել, եւ մնացել են կանգառներում կանգնած:
Քաղաքապետարանից հայտնել են, որ շուտով հայտարարություն կլինի: