
Ավստրալիան կճանաչի Պաղեստին Պետությունը՝ միանալով Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի առաջնորդներին, հայտարարել է երկրի վարչապետ Էնթոնի Ալբանիզը։
«Այս տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ավստրալիան պաշտոնապես կճանաչի «պաղեստինցի ժողովրդի`սեփական պետություն ունենալու իրավունքը: Որոշումը հիմնված է այն պարտավորությունների վրա, որոնք Ավստրալիան ստացել է Պաղեստինյան ինքնավարությունից»,- ասել է վարչապետը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով՝ այդ պարտավորությունները ներառում են ՀԱՄԱՍ-ի բացակայությունը Պաղեստինի կառավարությունում, Գազայի ապառազմականացումը և ընտրությունների անցկացումը:
«Երկու պետության լուծումը մարդկության լավագույն հույսն է՝ կտրելու Մերձավոր Արևելքում բռնության շրջափուլը և վերջ դնելու Գազայի հակամարտություններին, տառապանքներին ու սովին»,- ասել է Ալբանիզը։