Ավստրալիան էլ ավելի շատ մահաբեր ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ անցյալ շաբաթ խորհրդարանում ունեցած ելույթից հետո, հայտնել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում է CNN-ը։
«Ավստրալիան C-17 ռազմական աջակցության հինգ բեռ է հասցրել Ուկրաինա՝ մահաբեր եւ ոչ մահաբեր: Մենք Bushmaster զրահափոխադրիչների նախապատրաստման ընթացքում ենք, որոնց մասին խնդրել էր նախագահ Զելենսկին։ Դրանք կմատակարարվեն որքան հնարավոր է շուտ»,- ասել է արտգործնախարար Մարիս Փեյնը։
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ հավելյալ ռազմական օգնություն կուղարկվի Ուկրաինա։
Նոր փաթեթը «մարտավարական անօդաչու օդային եւ ցամաքային համակարգեր եւ դեղորայք» է ներառում, ասվում է Մորիսոնի գրասենյակի հայտարարության մեջ:
Պատերազմի սկզբից Ավստրալիան մոտ 70 միլիոն դոլարի մահաբեր օգնություն է տրամադրել Ուկրաինային:



