
Արարատի մարզի Արարատ համայնքի Ավշար բնակավայրի Հովհաննես Շիրազի փողոցում գտնվող 0,966 հա մակերեսով հողամասի և 416,6 քմ մակերեսով նախկին կոլտնտեսության շենքի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը:
Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:
Հողամասի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 21 միլիոն 622 հազար դրամ է: