Ավետ Պողոսյանն ընտրվեց Հեռուստատեսության և ռա...

66 կողմ ձայնով Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ։ Այս մասին տեղեկացրել է ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

Բաբայանը հիշեցրեց՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել էր Պողոսյանի թեկնածությունը:

«ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 66-ը: Քվեատուփում առկա էր 66 քվեաթերթիկ: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Ավետ Պողոսյան՝ կողմ՝ 66, դեմ՝ 0»,- հայտնեց Նարեկ Բաբայանը:

«Որոշումն ընդունվել է, պարո՛ն Պողոսյան, շնորհավորում ենք: Ի գործ»,- ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

Ստանձնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնը Ավետ Պողոսյանը երդվեց ԱԺ նիստում:

Հիշեցնենք, որ Ավետ Պողոսյանի թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։