Հայաստանում նոյեմբերի 8-ից մեկնարկում է ատեստավորման շրջանը, ավելի քան 8000 ուսուցիչ դիմել է մասնակցության համար:
ՀՀ կառավարության նոյեմբերի 6-ի նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նոյեմբերի 8-ից սկսվում է ատեստավորման շրջանը: Ավելի քան 8000 ուսուցիչ դիմել է ատեստավորման համար: Սա դիմողների ամենամեծ թիվն է, որ մենք ունեցել ենք: Սա նշանակում է, որ ատեստավորման գործընթացի նկատմամբ հետաքրքրությունն ու վստահությունն ավելացել է»,-նկատեց վարչապետը:
Նա նշեց՝ դա նշանակում է, որ դեկտեմբերի, հունվարի արդյունքներով կլինեն աշխատավարձերի թարմացումներ:



