Ավելի քան 1660 ուսուցիչ 300-400 հազար դրամ աշ...

Տարակարգի և կամավոր ատեստավորման համակարգերի միաժամանակյա կիրառությունը հնարավորություն է տալիս ուսուցիչներին 300 հազարից մինչև 600 հազար ՀՀ դրամ վարձատրություն ստանալ։

Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ մասնավորապես ներկայում 300– 400 հազար ՀՀ դրամ աշխատավարձ ստանում է 1667 ուսուցիչ, իսկ 400 հազար դրամ և ավելի՝ 563 ուսուցիչ: Այս ցուցանիշը մոտ 2.5 անգամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: